ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

«Լեռն ընդամենը մի մուկ է ծնելու», այն էլ՝ արդեն իսկ սատկած

«Լեռն ընդամենը մի մուկ է ծնելու», այն էլ՝ արդեն իսկ սատկած
05.08.2025 | 10:45

Եթե ուրբաթ օրը Ալիև–Փաշինյան հանդիպում կայանա ԱՄՆ–ում, ես պատկերացնում եմ, թե դա ինչպիսի՜ քարոզչական երանգներ է ունենալու, արդեն պատկերացնում եմ, թե ո՜նց են քպ–ական քարոզիչներն ու պրոարևմտյան «դերասան»–քարոզիչները մեկը մյուսին հերթ չտալով բղավում, թե « տեսա՜ք, տեսա՜ք, որ ԱՄՆ–ը ստիպեց, Թրամփը կարողացավ Ալիևին չոքացնել» ու էսպիսի հիմարություններ։

Այնինչ իրականությունը այն է լինելու, որ այդ մե՜ծ ենթադրելի աղմուկի տակ «լեռն ընդամենը մի մուկ է ծնելու», այն էլ արդեն իսկ սատկած։

Խաղաղություն երբևէ ու որևէ տեղ չի եղել պարզապես թղթի կտոր ստորագրելով, այլ խաղաղությունը վրա է հասել ուժային հավասարակշռություն հաստատելով։

Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի նախորդ բոլոր խաղաղասիրական ջանքերը, կարելի է ասել, որ այս մեկն էլ տեղեկատվական բումով կգա, ու նույն կերպ էլ կմոռացվի։

Ակամայից հիշեցի 1908 թվականի հուլիսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զինված ապստամբությունն ու երիտթուրքական հեղաշրջումը։ Դաշտենցը հրաշալի է նկարագրում Սասունում և ամբողջ Արևմտյան Հայաստանում սկսված ոգևորությունն ու աջակցության ցույցերը։ Հայերը Սասունում, Վանում, Մուշում գոռում էին․ «Յաշասն Էրմենի ֆիդայինլերի, յաշասն հուռռիեթ» (Yaşasın Ermeni Fidayinleri, Yaşasın hürriyet), որ թարգմանաբար նշանակում է՝ «Կեցցեն հայ ֆիդայիները, կեցցե ազատությունը»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3259

Մեկնաբանություններ